Նրանք ԱՄՆ-ին այլընտրանք չեն թողնի. Թրամփ
Իրանի իշխանությունները պետք է ճիշտ որոշում կայացնեն եւ հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, հակառակ դեպքում նրանք ԱՄՆ-ին այլընտրանք չեն թողնի։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա ամենակարեւոր պահն է Իրանի պատմության մեջ։ Եվ ես հուսով եմ, որ նրանք ամեն բան ճիշտ կանեն։ Ես կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագիր, ուժեղ խաղաղության համաձայնագիր։ Նրանք չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է Թրամփը։ «Նրանք անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Նրանք անհավանական ժողովուրդ ունեն։ Նրանք հսկայական քանակությամբ նավթ եւ ակտիվներ ունեն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այն հաջող երկիր լինի։ Մենք չենք ցանկանում անել որեւէ բան, որը կարող է խանգարել դրան»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
«Բայց նրանք չպետք է միջուկային զենք ունենան։ Եվ եթե նրանք որոշեն գնալ այլ ճանապարհով, դա շատ տխուր կլինի։ Եվ մենք չենք ցանկանում, որպեսզի ստիպված լինենք անել դա, բայց մեզ այլ ընտրություն չի մնա։ Նրանք միջուկային զենք չեն ունենա»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։
Երեքշաբթի Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը X սոցցանցում գրել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը նրան տեղեկացրել է մայիսի 10-11-ին ամերիկա-իրանյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու ծրագրերի մասին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...