Գիշերը թեժ է եղել. Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ իրենց Զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը և հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին, այս մասին հայտնում է հնդկական News 18 հեռուստաալիքը:
«Հարվածները հասցվել են Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին: Մեր կողմից ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Գործողությունները եղել են նպատակային և կշռադատված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ստեղծված իրավիճակին ի պատասխան Իսլամաբադը 48 ժամով փակել է օդային տարածքը, ինչպես նաև պատասխան հրթիռային հարձակում է իրականացրել Հնդկաստանի թիրախների ուղղությամբ:
Հավելենք՝ Պակիստանում ահաբեկիչների ճամբարներին հասցված հարվածների հետևանքով առնվազն 12 ահաբեկիչ է զոհվել, 55-ը՝ վիրավորվել:
Պակիստանի բանակը հայտարարել է, որ առնվազն 8 խաղաղ բնակիչ է մահացել, 35-ը՝ վիրավորվել հնդկական զորքերի հարվածների հետևանքով: Հնդկական կողմն, իր հերթին, նշել է 3 բնակչի մահվան մասին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...