Նրանք այլևս պատերազմ չեն ուզում. մենք դադարեցնում ենք ռմբակոծությունը. Թրամփ
ԱՄՆ-ը դադարեցնում է Եմենում ռմբակոծությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ճեպազրույցի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք երեկ շատ լավ լուր ունեցանք։ Հութիները հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում պատերազմել: Եվ մենք դա հարգում ենք։ Մենք կդադարեցնենք ռմբակոծությունները»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նրանք հայտարարել են, որ կդադարեցնեն հարձակումները նավերի վրա:
«Ես կընդունեմ նրանց խոսքը: Եվ մենք դադարեցնում ենք հութիների դեմ ռմբակոծումը՝ անմիջապես»,- հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության ներքո՝ ի պատասխան այդ տարածքում իշխող «Անսար Ալլա» շարժման կողմից Թել-Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծման և դեպի Իսրայել քաղաքացիական ավիացիայի թռիչքներն ամբողջությամբ դադարեցնելու սպառնալիքների:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...