Եմենը ամբողջ գիշեր ռմբակոծվել է. կան զոհեր և վիրավորներ
Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքում ամբողջ գիշեր գործարաններից մեկի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ «երկու զոհ և 42 վիրավոր Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի Բաջել շրջանում տեղի ունեցած հարձակման, ավելի ճիշտ, ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության ներքո՝ ի պատասխան այդ տարածքում իշխող «Անսար Ալլա» շարժման կողմից Թել-Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծման և դեպի Իսրայել քաղաքացիական ավիացիայի թռիչքներն ամբողջությամբ դադարեցնելու սպառնալիքների:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...