Հայ զինվորները չեն գնա Մոսկվա
Հայ զինվորականները մայիսի 9-ին Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին չեն մասնակցի։
«Ներկա կլինեն զինվորականներ 13 երկրներից»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մասնակիցների շարքում կլինեն Ադրբեջանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների զինվորները, ինչպես նաև ներկայացուցիչներ Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից ու Չինաստանից։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի վարչապետ Փաշինյանը մասնակցելու է Հաղթանակի շքերթին, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է՝ «նրան հրավեր ուղարկվել է, և նա ծրագրում է գալ»։
«Սակայն այդ տեղեկությունը անհրաժեշտ է հաստատել նրա լրատվական ծառայությունից»,- ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԺ խոսնակը չէր բացառել, որ վարչապետը կարող է վերջին րոպեին որոշել գնալ կամ չգնալ:
«Հնարավոր է քովիդով հիվանդանա... շատ երկրների ղեկավարներ հիվանդացան, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը», - նշել էր ԱԺ նախագահը:
Ի վերջո, Փաշինյանը մեկնելո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ, «Ազատության» հարցին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը երեկ փոխանցել է՝ Փաշինյանի այցերի մասին «ժամանակին տեղեկացնում են»:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...