Եմենը ռմբակոծվել է. Իսրայելի խոստացած պատասխանը չուշացավ
ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Նշվում է, որ Եմենում իրականացվող գործողությանը ներգրավված է իսրայելական բանակի առնվազն 30 ռմբակոծիչ։ Հաղորդվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Սանայի միջազգային օդանավակայանը:
Օդային հարվածներ են հասցվել Եմենի վառելիքի օբյեկտներին, էլեկտրակայաններին, նավթավերամշակման գործարաններին, ենթակառուցվածքներին և գործարաններին:
Հիշեցնենք, որ օրերս Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ էր արձակվել Իսրայելի Թել-Ավիվ քաղաքի Դավիթ բեն Գուրիոնի անվան օդանավակայանի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը սպառնացել էր հզոր հարվածներ հասցնել հութիներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...