Քոչարյանի որդին դատի է տվել ՊԵԿ-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի։ Այս մասին տեղեկացնում է Փաստինֆո լրատվականը:
Ըստ լրատվամիջոցի՝ Սեդրակ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՊԵԿ որոշումը։
Վարչական ակտը վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 169,1-րդ հոդվածով՝ հաշվապահական հաշվառումը խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել հարկի նվազեցում կամ հայտարարագիրը, հաշվարկը ժամկետում չներկայացնելը։ Միևնույն ժամանակ, հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել վարչական ակտը՝ մինչև վերջնական դատական ակտը։ Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը, սակայն՝ մերժել միջնորդությունը։ Նախնական դատական նիստը նշանակվել է ամիսներ անց՝ նոյեմբերի 25-ին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...