Մեզ չի կարելի սպառնալ. Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ ստիպված է եղել բաց հակամարտության գնալ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Ուկրաինայի նախագահի ելույթում նա սպառնալիք է զգացել՝ կապված Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հունգարացիների հարցման հետ:
«Միջազգային քաղաքականությանը դա կարող է մեկնաբանել միայն որպես լուրջ սպառնալիք, իսկ հունգարացիներին չի կարելի սպառնալ, և մենք չենք կարող համակերպվել նման սպառնալիքների հետ։ Ես ստիպված էի նման քայլ անել և գնալ բաց հակամարտության»,- նշել է Օրբանը:
Վարչապետը հավելել է, որ ինքը մինչև վերջին պահը փորձել է խուսափել Զելենսկու հետ վեճից՝ չարձագանքելով նրա սադրիչ հայտարարություններին։
Հավելենք՝ Հունգարիայում ապրիլի 14-ից սկսվել է բնակչության համընդհանուր հարցումը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Հարցաթերթիկները ուղարկվում են փոստով: Տեղեկագիրը պարունակում է մեկ հարց՝ «դուք աջակցում եք Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին»: Հունիսին հարցման ավարտից հետո դրա արդյունքները կուղարկվեն Բրյուսել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...