Ալեն Սիմոնյանը` Նոր Նորքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Շատ վատ միջադեպ է տեղի ունեցել: Իհարկե պաշտոնյան պետք է զսպի իրեն՝ չնայած ակնհայտ սադրանքներին և սադրանք իրականացնելու նպատակին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
«Հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է, դա պետք է իրենց որոշումը լինի: Կարծում եմ, որ իրենք իրենց հայտարարությունն արել են, երբ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ, շատ դժվար է ինքնատիրապետել: Պետական պաշտոնյան պետք է այդ ինքնատիրապետումն ունենա, բայց երբ չի լինում, պետք է այդ համարձակությունն ունենա՝ ներողություն խնդրելու կամ ինչ-որ ձևով դրան արձագանքելու»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք. Ալեն Սիմոնյան
«Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք»,- այսպես է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վար...
Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել: Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը հարձա...
Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ելույթ է ունեցել իր վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժո...