2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։
«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
Նա նշել է՝ երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել են որոնողական աշխատանքները:
Տեսանյութը` «Հետքի»
Նմանատիպ հոդվածներ
Կաթվածահար երթևեկություն, հեղեղված փողոցներ. իրավիճակը Երևանում
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում հեղեղումներ են և 10 բալանոց խցանում: Հիշեցնենք` Արտաշատում կարկուտը վնասել է ամբող...
2 ամյա տղայի պապիկը պատմել է՝ ինչպես է անհետացել երեխան. ArmLur
Արդեն 24 ժամ է, ինչ ԱԻՆ փրկարարները փնտրում են 2-ամյա Տիգրանին, որը երեկ, ըստ նախնական վարկածի, ընկել է Մարմարիկ գետը։ Դ...
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Մա...
2 տարեկան երեխայի անհետացման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի...