Սերժ Սարգսյանը` Քոչարյանի հետ տարաձայնություններ ունենալու լուրերի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ ունենալու լուրերը։
«Հանգիստ թողեք Քոչարյանին։ Համենայնդեպս, ես իրեն թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է»,– ասել է Սերժ Սարգսյանը «Հայկական համալսարան» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը` պատասխանելով հարցին, թե կան արդյոք անձնական, գաղափարական կամ այլ հակասություններ իր և Ռոբերտ Քոչարյանի միջև։
Ըստ Սարգսյանի` աշխարհում չկան պետություններ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով ամեն ինչում համաձայն լինեն միմյանց հետ։ Տարբեր հարցերում տարբեր կարծիքներ ունենալը, նրա խոսքով, նորմալ է։
Հիշեցնենք` փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն առճակատման մեջ են։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...