Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանում է պահանջում ՌԴ-ից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելու մասին տեղեկությունը։ Գերատեսչությունում հաստատել են միջադեպը։
«Այո, դա իսկապես տեղի է ունեցել այսօր: Հարկ է նշել, որ պատվիրակության այցը, որի կազմում է Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, Աստրախան քաղաք կազմակերպվել է հենց Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի փոխնահանգապետ-Կառավարության նախագահ Դենիս Աֆանասևի հրավերով։
Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել էր Մոսկվա, ռուսական կողմը, առանց որևէ նախազգուշացման կամ տեղեկատվության, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովին՝ հայտարարելով, որ իրեն արգելում են մուտք գործել երկիր։ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ կալանավորվելուց հետո նրան վերադարձրել են մեր երկիր։
Այս կապակցությամբ ՌԴ-ում մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը կքննվի, սակայն այս որոշման պատճառների վերաբերյալ բացատրություն չի տվել։
Մենք ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ, և սպասում ենք Ռուսաստանի պարզաբանմանն այս հարցում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...