Զելենսկին գնահատական է տվել Վատիկանում Թրամփի հետ բանակցություններին
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները անվանել է երկու քաղաքական գործիչների միջև երբևէ ունեցած լավագույն հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Պետության ղեկավարի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն էին հակամարտության կարգավորումը և հակառուսական պատժամիջոցները։ Զրույցի ընթացքում Թրամփը համաձայնել է, որ 30-օրյա հրադադարի սահմանումը կլինի Մոսկվայի և Կիևի միջև առճակատմանը վերջ դնելու ճիշտ առաջին քայլը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահը «շատ ուժեղ» արձագանք է ցուցաբերել հակառուսական պատժամիջոցների հարցին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջնորդը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է քննարկվել։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել են տասնյակ երկրների առաջնորդներ։ Զելենսկին և Թրամփը նույնպես մասնակցել են սգո միջոցառմանը՝ դրանից առաջ կարճատև հանդիպում ունենալով։ Ե՛վ Կիևը, և՛ Վաշինգտոնը դրական են գնահատել բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...