
Հայտարարագրման իրազեկումը առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով: Առցանց ձևաչափով (Google Meet կամ Microsoft Teams հավելվածների միջոցով) իրազեկման հանդիպումներն անցկացնելու համար անհրաժեշտ է մասնակցության վերաբերյալ նամակ ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նշելով կազմակերպության անվանումը, կոնտակտային անձի տվյալները և առցանց տարբերակը։
ՊԵԿ-ը նաև նշում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։
Հավելենք՝ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։