Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանին
Փետրվարի 20-ին ադրբեջանական մեդիա հարթակների վրա կատարված կիբերհարձակումը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքից: Minval-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի ղեկավար Ռամիդ Նամազովը։
Ըստ նրա՝ հարձակման հետևում կանգնած է APT 29 հաքերային խումբը (հայտնի նաև որպես Cozy Bear), որը կապված է ռուսական պետական կառույցների հետ։ Նամազովի խոսքով՝ այս գործողությունները խախտում են Բաքվի և Մոսկվայի միջև դաշնակցային հռչակագրով ամրագրված պարտավորությունները։
Նա նշել է, որ հարձակման հնարավոր դրդապատճառներից կարող է լինել Բաքվում «Ռուսական տան» փակումը և Sputnik-ի ադրբեջանական ներկայացուցչության լուծարման հարցի քննարկումը։
Խորհրդարանի արտաքին միջամտությանը հակազդելու ժամանակավոր հանձնաժողովի նիստում պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կոչ է արել միջադեպը քննարկել ռուսական կողմի հետ։ Նա ընդգծել է, որ նման գործողությունների կրկնությունը կարող է ստանալ բացահայտ քաղաքական ենթատեքստ։
«Կիբերհարձակումները պետք է դիտարկել որպես լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար, և համապատասխան մարմինները պարտավոր են համապատասխան արձագանք տալ»,- նշել է Մուսաբեկովը։
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյանին...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սի...