Քանի կորեացի զինծառայող է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում
Հյուսիսկորեացի շուրջ 600 զինվոր է զոհվել ու ևս հազարավորները՝ վիրավորվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելիս։ Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին այսպիսի տվյալներ են ներկայացրել հետախուզության ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը:
«Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել շուրջ 15 000 զինվոր, և նրանց կորուստները գնահատվում են մոտավորապես 4700 մարդ, այդ թվում՝ շուրջ 600 զոհված», - ըստ պատգամավորների՝ օրենսդիրներին ասել են հետախուզության ներկայացուցիչները։
Զորքերի տեղակայման դիմաց, ըստ հարավկորեացի օրենսդիրների, Մոսկվան Փհենյանին տվել է տեխնիկական աջակցություն հետախուզական արբանյակների, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային հրթիռների շուրջ։ Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ հարավկորեացի պատգամավոր Լի Սոն Կվունի խոսքով՝ զոհված զինվորների մարմինները նախքան ԿԺԴՀ ուղարկելը Կուրսկում դիակիզվել են։
Ապրիլի 28-ին Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել էր, որ զինծառայողներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Կորեական պետական լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ զորքեր տեղակայելու որոշումը կայացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հրապարակավ շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի մարտերին հյուսիսկորեացի զինվորների մասնակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանում փորձարկվել է ջրածնային ռումբ
Չինացի հետազոտողները հաջողությամբ փորձարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարք, որը չի պարունակում որևէ միջուկային նյո...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի բնակելի տան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր...
ՀՀ ՊՆ հաղորդագրություն Է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում...
Իսրայելից հայտնում են՝ զորքերը հասել են իրենց գլխավոր նպատակին
Իսրայելական զորքերը ավարտել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահի շրջափակումը։ Հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարարութ...