Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի բնակելի տան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
«Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել» ,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանում փորձարկվել է ջրածնային ռումբ
Չինացի հետազոտողները հաջողությամբ փորձարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարք, որը չի պարունակում որևէ միջուկային նյո...
Իսրայելից հայտնում են՝ զորքերը հասել են իրենց գլխավոր նպատակին
Իսրայելական զորքերը ավարտել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահի շրջափակումը։ Հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարարութ...
ՀՀ ՊՆ հաղորդագրություն Է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում...
Քանի կորեացի զինծառայող է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում
Հյուսիսկորեացի շուրջ 600 զինվոր է զոհվել ու ևս հազարավորները՝ վիրավորվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում կռ...