Նոր մանրամասներ` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքից
ՎարչապետՆիկոլ փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով` 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են շուրջ 20 000 սովորողի: Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել ևս 20 դպրոցի կառուցումը և 70-ի հիմնանորոգումը: Զեկուցվել է, որ 2021-2024 թթ․ ընթացքում կառուցվել է 45 դպրոց՝ մոտ 50 մլրդ դրամ արժեքով, իսկ 2021-2026 թթ․ ընթացքում կառուցման կամ վերանորոգման փուլում են գտնվում 295 դպրոց՝ շուրջ 328 մլրդ դրամ արժեքով:
Փոխվարչապետի ներկայացմամբ, մանկապարտեզների մասով ավարտված, շինարարության և մրցութային փուլում են գտնվում 386 մանկապարտեզներ, որոնք սպասարկելու են 37 000 երեխաների: Արդեն առկա է 500 մանկապարտեզների հստակ պատկերը, թե դրանք ինչպես են շահագործման բերվելու 2026 թվականի ընթացքում: Արդեն իսկ ավարտված են աշխատանքները 204 նախադպրոցական հաստատություններում:
Նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերում հասանելիությունը կապահովվի կրթահամալիրների միջոցով, իսկ 162-ում բնակավայրում, որտեղ կրթահամալիրներ նախատեսված չեն, կկիրառվեն հետևյալ մոտեցումներից մեկը՝ մանկապարտեզ չունեցող և 50-ից ավելի սան ունեցող 14 բնակավայրերից 11-ում մանկապարտեզների կառուցումը մեկնարկել է, ևս 3-ում կմեկնարկի առաջիկայում, մինչև 50 երեխա ունեցող բնակավայրում ուսումնասիրվում են նախակրթարան հիմնելու և կլաստերներ ձևավորելու հնարավորությունները, մինչև 10 երեխա ունեցող բնակավայրերում դիտարկվում են այլընտրանքային մոդելները:
Բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ: Հաջորդիվ քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության և խիստ վերահսկողության տակ պահել աշխատանքների որակի և նախատեսված ժամանակացույցի պահպանման հետ կապված հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Վեհափառը` հայ գերիների վերադարձման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերի մասին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրը...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինա...
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի...