Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է այսպես լինել․ Փաշինյան
Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։
Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...