Արթուր Դավթյանի փայլուն նվաճումը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում:
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը:
Այսպիսով, Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել 2025 թ. անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Ավելի վաղ հայ մարմնամարզիկը դարձել էր Կոտբուսում, Ստամբուլում և Դոհայում անցկացված մրցաշարերի հաղթող: Նա նաև բրոնզե մեդալ էր նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոբասկետի ընտրական փուլին
Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի հանդիպումներին։Հայաստանի բաս...
ՖԻՖԱ. Հայաստանը դուրս մնաց լավագույն հարյուրյակից
Ապրիլի 3-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հա...
Ուզում ես ՈՒԵՖԱ գնաս` գնա, բայց ստեղ էլ մնալ չես կարող. ՖԱՖ-ի հիմնադիրը` Արմեն Մելիքբեկյանին
Երկրպագուների ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը Ֆեսբուքում գրել է.Առաջարկում եմ շեղվենք հաջորդ ընտրություններով` Մել...
Էդուարդ Սպերցյանի բացառիկ ռեկորդը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ռուբին»-ի հետ հանդիպմանը գոլ խփելով՝ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը...