Պատահարներ
Ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը․ ՆԳՆ
Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ:
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0