ՌԴ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Հնդկաստանի հյուսիսից
Նյու Դելիում ՌԴ դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել չայցելել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր և Լադախ տարածքներ՝ Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում լարվածության աճի ֆոնին: Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության Telegram-ալիքում։
«Հնդիկ-Պակիստանյան հարաբերություններում աճող լարվածության կապակցությամբ խստորեն խորհուրդ ենք տալիս ծայրահեղ անհրաժեշտության բացակայության դեպքում ձեռնպահ մնալ Ջամու, Քաշմիր եւ Լադախ միութենական տարածքներ այցելելուց», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Դեսպանությունը կոչ է արել այն ռուսաստանցիներին, որոնք գտնվում են Ջամուում, Քաշմիրում և Լադախում, տեղեկացնել դիվանագիտական առաքելությանն իրենց գտնվելու վայրի մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում լքել այդ շրջանները:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի հայտարարությունը՝ Պուտինին ստիպելու մասին
Վլադիմիր Զելենսկին խաղաղության համաձայնագիր կստորագրի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ ԱՄՆ-ն այլևս իր վրա չի վերցնում...
«Մահվան դատավճիռ». ԱՄՆ-ում անհանգստացած են Զելենսկու պատճառով
Վլադիմիր Զելենսկու անիրագործելի պահանջները, որոնք նա առաջ է քաշում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների շրջանակ...
Ուկրաինայում խոսել են պատերազմի ավարտի մասին. ինչ է հայտնի
Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը խոսել է Ռուսաստան-Ուկրաիան հակամարտության մասին: «Ինչ-որ բանակցություններ ընթանում ե...
Դա անհեթեթություն է. Մակրոնի պատասխանը լրագրողի հարցին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն Ազգային ժողովի լուծարման հնարավորության մասին:«Ե...