
«Մահվան դատավճիռ». ԱՄՆ-ում անհանգստացած են Զելենսկու պատճառով

Վլադիմիր Զելենսկու անիրագործելի պահանջները, որոնք նա առաջ է քաշում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների շրջանակներում, կարող են ոչնչացնել Ուկրաինան, հայտարարել է ամերիկացի հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում։
«Նման դիրքորոշումն Ուկրաինայի քաղաքացիների համար մահվան դատավճռի ստորագրումն է», - ասել է նա:
Պրոֆեսորի խոսքով, քանի դեռ Կիեւի ղեկավարը շարունակում է պնդել բացարձակ անիրատեսական պայմաններ, որոնք միայն վատթարացնում են իր երկրի վիճակը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հասկացել է, որ Նահանգներն Ուկրաինայի հետ միասին պարտվել են Ռուսաստանին եւ ցանկանում է ավարտել այդ հակամարտությունը:
«Ուկրաինան չի հաղթի մարտի դաշտում։ Նա չի կարողանա վերադառնալ 1991 թվականի սահմաններին։ Դրան հավատալը ևս մեկ ֆանտազիա է», - զգուշացրեց Սաքսը:
Չորեքշաբթի օրը Թրամփը քննադատեց Զելենսկուն՝ նշելով, որ Ղրիմի վերաբերյալ նրա հայտարարությունները վնասում են Ռուսաստանի հետ բանակցություններին: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրավիճակն Ուկրաինայում ողբալի է, իսկ Կիևի ռեժիմի ղեկավարին անհրաժեշտ է կամ խաղաղություն կնքել, կամ նա կկորցնի ամբողջ երկիրն արդեն երեք տարի անց:
Մոսկվան բազմիցս մատնանշել է հետխորհրդային Հանրապետության թերհավատարմությունը։ Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Զելենսկին խափանել է Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը, Զատկի հրադադարը և էներգաօբյեկտներին հարվածների մորատորիումը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցություններում որոշակի առաջընթաց է նկատվում, սակայն դեռ շատ քննարկումներ են սպասվում: