Ավիաընկերությունները համատեղ հայտարարություն են տարածել
Հայաստանի Կառավարության կողմից «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման վերաբերյալ մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» և «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունները:
«Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։
Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները և է՛լ ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն), այսպես կոչված, «սև ցուցակում»։
Մտահոգիչ է, որ ՀՀ Կառավարության նիստի ընթացքում հնչել են տեղեկություններ, որոնք տպավորություն են ստեղծել, թե նախագիծը ընդունելի է ՀՀ-ում գործող տեղական ավիափոխադրողների համար, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, պետական պատկան մարմիններին թե գրավոր, թե բանավոր կերպով, տեղեկացվել է այս որոշման նկատմամբ տեղական ավիափոխադրողնորի բացասական դիրքորոշման մասին, ինչը հաշվի չի առնվել նախագծի հեղինակների կողմից։
Կարևորելով ՀՀ ազգային շահերի առաջնահերթությունը՝ կոչ ենք անում սահմանել տեղական ավիափոխադրողների օրինական շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ»։
Նմանատիպ հոդվածներ
Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դ...
Էլեկտրական մեքենաների ներմուծման նոր նախագիծ. մանրամասներ
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.«Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի հ...
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,17 դրամ...
Տարադրամի փոխարժեքն այսօր
Rate.am-ում ապրիլի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387.50 դրամ...