Էլեկտրական մեքենաների ներմուծման նոր նախագիծ. մանրամասներ
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.
«Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի համաձայն էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնությունը կերկարացվի 2026թ. հունվարի 1-ից մինչև 2028թ. հունվարի 1-ը այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։
Սա շատ կարևոր նախագիծ է, որը կապահովի՝
ավտոմոբիլային շուկայում առկա դրական տենդենցների պահպանումը՝ շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ մեքենաների ներկրումների բարձրացումով և ընդհանուր ավտոպարկի թարմացումով, գիշերային ժամերին արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի սպառումը, մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացումը, քանի որ ի տարբերություն բենզինի, դիզելի և գազի, մենք ունենք էլեկտրաէներգիայի սեփակա արտադրություն։
Հուսով եմ հանրային քննարկումից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով և կընդունվի մեր կողմից»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբոտները մարդկանց հետ միասին մասնակցել են առաջին համատեղ կիսամարաթոնին
20 մարդանման ռոբոտներ մասնակցել են մարդկանց և ռոբոտների՝ աշխարհում առաջին համատեղ կիսամարաթոնին, որը տեղի է ունեցել շաբա...
Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դ...
Հայտնվել են կադրեր՝ տիեզերքում գտնվող կանանց անձնակազմից
Հայտնվել են կադրեր, թե ինչպես է New Shepard նավի կին անձնակազմը սավառնում անկշռության մեջ: Տիեզերանավի վրա վեց աղջիկ է ե...
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,17 դրա...