Եթե դա չլիներ, գուցե պատերազմը չսկսվեր՝ Թրամփը Ուկրաինայի ցանկության մասին
Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունից։ Այս մասին Time ամսագրին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չեմ կարծում, որ նրանք երբևէ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարծում եմ, որ դա պատճառ դարձավ պատերազմի սկսվելու համար, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին: Եթե դա չլիներ, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմը չսկսվեր», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ ՌԴ-ն պատերազմի դադարեցման նախապայմաններից մեկն է նշում Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Սակայն Կիևը պնդում է, որ դա ամենահուսալի անվտանգության երաշխիքը կլինի երկրին: Այնուհանդերձ, ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրավեր չի արել Ուկրաինային՝ ընդգծելով, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, երկրի անդամակացությունն անհնարին է:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բար...
Նպատակը՝ վարորդների զգոնությունը բարձրացնելն է
ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են դեռևս 2022 թվականի...