Զելենսկին կարծես միտումնավոր է «քաշում» ԱՄՆ-ին. Զախարովա
Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայի զինված ուժերը 136 անգամ խախտեցին 30-օրյա մորատորիումը (էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ. խմբ.): Կիևի ռեժիմը խախտեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած 30-ժամյա Զատկի հրադադարը», – ասել է նա:
Զախարովան հավելեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 30 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից 4900 խախտում է գրանցվել։
«Հազարավոր հրետանային հարվածներից բացի, ուկրաինացի նացիստները 90 անօդաչու են կիրառել, ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներով գնդակոծել Կուրսկի մարզը։ Զելենսկին կարծես միտումնավոր է «քաշում», այդ թվում՝ նաև ամերիկացիներին` հենց ամերիկյան զենք օգտագործելով Զատկի տոների ժամանակ», – ընդգծել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ը մեր ազգային հի...