Մեծ Բրիտանիայի հերթական արգելքը՝ Ռուսաստանին
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների հերթական խստացման շրջանակներում արգելել է խաղային կարգավարների մատակարարումը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սթիվեն Դաութին:
«Մենք մեծացնում ենք ճնշումը, և այսօր մենք նոր պատժամիջոցներ ենք հայտարարել, այդ թվում՝ խաղային կոնսոլների համար նախատեսված կարգավորիչների նկատմամբ»,-ասել է Դաութին:
Լոնդոնի կողմից սահմանված սահմանափակումները վերաբերում են 150 դիրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային բաղադրիչներին, ինչպիսիք են ուժեղացուցիչներն ու սխեմաները, որոնք բրիտանական կառավարությունը խիստ կարևոր է համարում ռուսական ռազմական ներուժի զարգացման համար: Արգելք է սահմանվում նաև քիմիական նյութերի, էլեկտրոնիկայի, սարքավորումների և մետաղների արտահանման վրա՝ Ռուսաստանի ռազմական և արդյունաբերական հնարավորությունները սահմանափակելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս չի եկել...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինա...
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի...