Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը
Հարգանքի տուրք եմ մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերին և իմ ցավակցությունը հայտնում նրանց թոռներին: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած ուղերձում:
«Մենք դեռ մեր սրտերում զգում ենք Օսմանյան կայսրության ավարտին հաջորդած պատերազմի տարիներին՝ անկարգությունների, հանցավոր շարժումների, զինված խմբերի կողմից իրականացված բռնությունների և համաճարակների պատճառով կորսված կյանքերի ցավը: Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան: Մենք, որ դարեր շարունակ միասին ապրել ենք այս երկրի հողի վրա, այսօր էլ նախկինի պես շարունակում ենք կիսել մեր ուրախություններն ու տխրությունները: Անկախ պատճառից, մենք թույլ չենք տվել, որ մեկ մարդու նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվի և այսուհետ էլ երբեք թույլ չենք տա։ Մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և սոցիալական կյանքում մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների դեպքում...
Այս մտքերով ես անկեղծորեն կիսում եմ անցյալում հայ հասարակության ապրած ցավերը և ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած բոլոր օսմանցի քաղաքացիներին», - ասված է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։«Հայաստանը դուրս չի եկել,...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկ...
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի...