Պեսկովը պատասխանել է ԱՄՆ-ից հնչող սպառնալիքին
Ռուսաստանը ողջունում է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկացի փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հայտարարությունը, թե երկու կողմերն էլ Վաշինգտոնից ստացել են հստակ ձևակերպված առաջարկներ խաղաղության հասնելու համար։
«Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքերը: Մենք ողջունում ենք այդ ջանքերը և շարունակում ենք շփումները: Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, որտեղ մենք պետք է քննարկենք և մոտեցնենք դիրքորոշումները: Այս աշխատանքը շարունակվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ապրիլի 23-ին Ջեյ Դի Վենսն ասել է, որ ժամանակն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ընդունեն հակամարտության կարգավորման Վաշինգտոնի առաջարկները։ Հակառակ դեպքում քաղաքական գործիչը սպառնացել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցային գործընթացից։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...
ՀՀ-ի ապագայի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան` 2018, 2019, 2020 կամ 2021 թվականներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա...
Չենք ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ը մեր ազգային հի...