Նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն․ Պեսկով
Ուկրաինայի կարգավորման հետ կապված բազմաթիվ նրբություններ կան, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները, և այդ աշխատանքը շարունակվում է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Իհարկե, կարգավորման շուրջ բազմաթիվ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն, որտեղ պետք է մոտեցնել դիրքորոշումները և այլն։ Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ այսօր ուկրաինական կարգավորման տարբերակների որևէ ուրվագիծ չի կարող հրապարակվել։
«Լրատվամիջոցներում շատ տարբեր լցոնումներ են լինում: Դուք հասկանում եք, որ կարգավորման հետ կապված ամեն տարբերակ չի կարող հրապարակվել: Երբ դրանք հրապարակային են դառնում, կորցնում են իրենց արդյունավետությունը»,- հավելել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան շփումներ չունի եվրոպացիների և ուկրաինացիների հետ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում նման շփումների համար՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման։ Ռուսաստանը նաև շարունակում է դեմ լինել Ուկրաինայում եվրոպացի «խաղաղապահներին»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....