Ոչնչացրել ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ ՌԴ ՊՆ
Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ապրիլի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 06:00-ն հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հստակեցրել է, որ հինգ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ղրիմի Հանրապետության տարածքում, երեք անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի և ևս երկուսը Օրյոլի շրջանի վրա։
Հավելենք, որ ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավար և նոր շրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերն օգտվել են հրադադարից՝ հատուկ խմբեր տեղափոխելով Զապորոժիայի շրջան գրոհային անօդաչու սարքերը վերահսկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....