Նվազել է Թրամփի վարչակազմի աջակցության մակարդակը․ Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ipsos-ի հարցման տվյալները:
Նշվում է, որ Թրամփի աջակցության վարկանիշը 42 տոկոս է։ Մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 47%, իսկ երեք շաբաթ առաջ՝ 43%։
Գործակալությունը նաև հիշեցրել է, որ հանրապետականի նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի վարկանիշն իր նախագահության սկզբում ավելի բարձր էր՝ 55%, բայց հետագայում սկսեց իջնել և 2022 թվականից ի վեր չի բարձրացել 42%-ից, իսկ դրա ամենացածր մակարդակը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 35%։
Հարցվածների մոտ 75%-ը դեմ է արտահայտվել Թրամփին երրորդ ժամկետի համար առաջադրվելուն։ Մասնավորապես, այդպես է կարծում հարցված հանրապետականների կեսից ավելին։
«Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ: Սակայն Թրամփը բազմիցս խոսել է երրորդ ժամկետով նախագահ դառնալու հնարավորության մասին»,- հավելում է հրատարակությունը։
Հարցումն անցկացվել է ապրիլի 16-21-ը 4,306 չափահաս ամերիկացիների շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....