Նուբարաշենի աղբավայրի ճակատագրի հետ կապված 3 տարբերակ է դիտարկում
Արդեն մի քանի տարի է` քննարկվում է Նուբարաշենի աղբավայրը փակելու թեման։ Առնվազն երեք անգամ հայտարարվել և հետաձգվել է նոր աղբավայրի շինարարությունը սկսելու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը։ Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ փորձնական ծրագիր կիրականացվի 2024 թվականին, սակայն հարցը դեռ քննարկման փուլում է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարեց, որ այս պահին ունեն երեք ուղղությամբ ծրագրեր։
«Ծրագրերից մեկը Համաշխարհային բանկի հետ է, ևս մեկ հրավեր ենք ստացել Սոֆիայում մասնակցելու աղբի վերամշակման թեմային նվիրված գիտաժողովին։ Ծրագիրն իրականացնելու առաջարկ ունենք OLD Bank–ից։ Երկրորդ ծրագրով ավելի քան 10 տարի աշխատանքներ էին տարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, քանի որ տրամաբանությունն ի սկզբանե սխալ էր դրված»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով` ամենահավանականը երրորդ տարբերակն է, երկփուլ մրցույթի տրամաբանությամբ «քաղաքապետարան-մասնավոր-միջազգային գործընկերություն» ծրագիր, որը կներառի աղբավայրի փակումը և վերամշակման կայանի կառուցումը։
«Հավաքագրել ենք առաջարկների փաթեթներ, որոնց հիման վրա պատրաստել ենք 2 մրցույթ»,- նշեց Ավինյանը։
Ընդհանուր առմամբ նա ակնկալում է, որ ծրագիրը կավարտվի 4-ից 5 տարի հետո:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....