Մենք ուշադրություն եք դարձնում և հետևություններ անում․ Սիմոնյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, իրենք շատ լավ ասում են, թե Ադրբեջանն ինչ է անում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ Ադրեբեջանը կրակում է, ուրեմն ձեզ մոտ չի ստացվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը և հասցեատերը ընդդիմությունն է: Կրկնում եմ՝ ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, որոնք իրենց հետ աշխատում են»,- ասաց նա:
Սիմոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ բանակցությունները փակուղում չեն և չեն հայտնվելու և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով ու քայլով չի ավելացվելու:
«Փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ: Ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Պետք է ասեմ, որ իմ տպավորությամբ՝ որևէ փակուղու մասին պետք չէ խոսել, չի կարելի խոսել: Նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնենք:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը՝ խաղաղությունը, իրականություն դառնա, թե էնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որ մենք ուշադրություն եք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ ասացի»,- նշել է ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....