Կնպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի կնքմանը․ Վրաստանի ԱԳՆ
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Բոճորիշվիլին կրկնել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։
«Ուրախ եմ, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- նշել է նա։
Բոճորիշվիլին ասել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....