Հայաստանը կկորցնի իր առավելությունները՝ եթե Արևմուտքը նրան ներքաշի այդ խաղի մեջ․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտմամբ, ասել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ:
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր առանցքային ոլորտներում: Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- ընդգծել է փոխնախարարը։
Այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով, Գրուշկոն դրական է պատասխանել։
«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման ձգտումներն անհամատեղելի են ԵԱՏՄ-ին այս երկրի անդամակցության հետ, և մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում»,- նշել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....