Հանգուցյալ Հռոմի պապից առաջին կադրերն է հրապարակվել․ Վատիկան
Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո առաջին կադրերը, գրում է The Telegraph-ը։
Լուսանկարներում պատկերված է պոնտիֆիկոսը՝ դագաղի մեջ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին հայտարարվել է ապրիլի 21-ին։ Մահվան պատճառը ինսուլտ էր։ 88-ամյա պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին:

«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք ԱԺ-ում՝ մանկապարտեզ չի հանգիստ նստեք տեղներդ․ Սիմոնյան
Ակնհայտ ներքին վեճ ունեք դուք, մանկապարտեզ չի հանգիստ։ Այս մասին Ազգային ժողովում հայատարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...
Ավտոտնակը աղբ չի գեներացնում, այն ժամանակ էլ գիտեք՝ փակ դռների մասին․ Իսկանդարյան
Եթե ավտոտնակը աղբ չի գեներացնում, և նախքան այդ նախագիծը չի գանձվել գումար ավտոտնակների համար, ինչո՞ւ այդ թանկացման...
Հայտարարագրմանը դեմ են նրանք, ովքեր դեսպանատներից ու նարկոբարոններից եկամուտ ունեն․ Ալեքսանյան
Մի լսեք սիրելի քաղաքացիներ, այն մարդկանց, ովքեր ուզում են, որ ձեր վրա սոցիալական բեռը մեծ լինի։ Այս մասին Ազգային...
Այդ պրոբլեմները գալիս են՝ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ․ Փաշինյան
Անզեն աչքով նկատելի է, որ կրթության ոլորտում կանայք գերակշռում են։ Այս մասին կառավարությունում հայտարարել է վարչապետ Նիկ...