Եվրոպան կվերականգնի իր դիրքերը, թե հանդես կգա որպես ավերիչ ուժ․ Իրանի ԱԳՆ
Եվրոպան պետք է որոշի, թե արդյոք նա նշանակալից դեր կունենա Իրանի դեմ պատժամիջոցների թուլացման և չեղարկման գործընթացում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Եվրոպական երկրները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են կառուցողական դեր խաղալ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցում և վերականգնել իրենց դիրքերը, թե այս գործընթացում հանդես գալ որպես ավերիչ ուժ։
Եվրոպան շատ կարևոր դեր է խաղացել գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձևավորման գործում՝ կուտակելով լավ փորձ այս գործընթացի դյուրացման գործում։
Այս ընթացքում մենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, բարեխղճորեն տեղյակ ենք պահել եվրոպական երկրներին բանակցությունների ընթացքի մասին»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....