Զելենսկին կեղծավոր խաղ խաղաց․ Վլադիմիր Ռոգով
Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը կեղծավոր խաղ է անվանել Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ երկարացնելու զատկական զինադադարը հեռահար հրթիռներով հարվածների մորատորիումի մասով, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Զելենսկու կողմից մենք տեսնում ենք կեղծավոր խաղ, որ նա, իբր, պատրաստ է խաղաղության և ձգտում է խաղաղության։ Բայց իրականում սա փորձ է ժամանակ շահել բռնի մոբիլիզացիայի համար, որպեսզի 30 օրվա ընթացքում ավելի շատ մարդկանց բռնի և նոր ուժով տանեն սպանդի։ Գումարած վերազինում ստանալ, առաջին հերթին, արևմտաեվրոպական երկրներից»,- ասել է Ռոգովը։
Ավելի վաղ Արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիևի իշխանությունները չեն պահպանել հրադադարի ռեժիմը Զատիկին։ Նրա խոսքով՝ հարվածների համար օգտագործել են ամերիկյան HIMARS հրթիռները:
Իր հերթին Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում առաջարկել է հրաժարվել հեռահար անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելուց առնվազն 30 օր ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....