Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները շատ լավ են ընթանում, սակայն ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչպիսին կլինի դրանց ելքը:
«Մենք շատ լավ հանդիպումներ ենք ունեցել Իրանի հարցով։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա և հավելել. «Հաջորդ քայլն այն է, որ մեզ քիչ ժամանակ է պետք, բայց մենք շատ լավ հանդիպումներ ունենք Իրանի հարցով»:
Ապրիլի 19-ին Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Արաղչիի և Ուիթկոֆի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին:
Երկրորդ փուլի արդյունքներով Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են համաձայնագիր, որը թույլ կտա Իսլամական Հանրապետությանը պահպանել խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման հնարավորությունը: Բանակցությունները պետք է ապահովեն Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելը և նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...