Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել
Իսպանիայի Նախարարների խորհուրդը Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար եւ թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը։
«Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ կհայտարարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ: Ֆրանցիսկոս պապի հովվապետությունը խթան հանդիսացավ կաթոլիկ եկեղեցու նորացման և բարեփոխման համար, որն իր հետքը կթողնի պատմության մեջ»,- ասել է նա:
Իսպանիայի բոլոր հիմնական քաղաքական գործիչները, այդ թվում՝ վարչապետ Պեդրո Սանչեսը, արդեն իրենց ցավակցություններն են հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....