Այդ մարդիկ ուզում են բռնապետությունն ու բռնատիրությունը հետ բերել․ Ալեքսանյան
Երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել ԿԳԲ-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով, բայց այն որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը իրեն կարող է թույլ տալ, Ստալինի մասին նոստալգիիկ դրական խոսույթով խոսի, դա ուղղակի խայտառակություն է, բացարձակ խայտառակություն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բռնաճնշվածները, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ ստալինապաշտ տերտերը իր հայտնի ելույթն է ունեցել:
Այդ մարդիկ փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այն, որ ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, դա անում են, որպեսզի հետագայում, երբ իրենք կարողանան ինչ-որ իրենց երազներում էլի, հաստատել բռնատիրական կարգեր, արգելեն բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն, օրինակ իրենց նկատմամբ»,- ասել է Ալեքսանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....