Ապաշնորհը անտեսում է մեր երկրի տված շանսերը․ Զախարովա
Կիևի բացարձակ ապաշնորհ ռեժիմը, չի օգտագործում այն բոլոր շանսերը, որոնք նրանց տալիս է միջազգային հանրությունը և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունը։ Ընդ որում, ուկրաինական կողմը դա անում է միտումնավոր՝ նման մոտեցմանը համակարգային բնույթ հաղորդելով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Բոլոր շանսերը, որ նրանց՝ Կիևի իշխանություններին, տալիս է միջազգային հանրությունը, առաջին հերթին մեր երկիրը, նրանք ապաշնորհ են, պարզապես ապաշնորհ, չեն օգտագործում, և դա մեղմ ասած։ Իսկ իրականում ոչ թե պատահական չեն օգտագործում, այլ համակարգային հիմքի վրա ամեն ինչ անում են այլ կերպ գործելու համար»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է ՝ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս խոսել է այն մասին, որ Կիևը թերհիմնավորված է ։
«Քանի նման օրինակ արդեն եղել է։ Եկեք վերցնենք գլոբալ օրինակ՝ նույն Մինսկի պայմանավորվածությունները, նրանք երկար տարիներ խոսում էին այն մասին, որ իրականացնելու են այդ ամենը, իսկ հետո խոստովանեցին, որ չեն էլ պատրաստվում։
Մի կողմից, Կիևի ռեժիմը դրա տակ կարծես թե պատրաստ էր ստորագրել և կարծես նույնիսկ հայտարարեց, որ մասնակցելու է այդ մորատորիումին, իսկ հետո Ուկրաինայի զինված ուժերը ավելի մեծ կատաղությամբ սկսեցին հարվածներ հասցնել»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ուկրաինական կողմի նման համակարգային մոտեցումն արդեն ակնհայտ է դառնում, և հենց դրանում է կայանում Կիևի ռեժիմի ահաբեկչական էությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....