Ուկրաինան այս պարագայում վերջնական կկործանվի․ Դուբինսկի
ԱՄՆ-ի հետ մեր հարբերությունները՝ փակուղի տանելու դեպքում, ռազմական առումով շատ հավանական է, որ Ուկրաինան այս տարվա աշնանը վերջնական կկործանվի: Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին իր Telegram-ալիքում:
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե Վաշինգտոնը հրաժարվի ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններին մասնակցելուց, ապա դա կհանգեցնի ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակի վատթարացմանը՝ զենքի ու մարդկանց պակասի, դասալքության, ինչպես նաև մարդկանց բարոյական ոգու անկման։
«Ընդ որում, այդ կորուստները փոխհատուցելու հնարավորություն չկա։ Պաշտպանության որակը կնվազի, ինչն էլ կարող է բերել պարտության»,- գրել է նա։
Հավելենք, որ ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը սաբոտաժի ենթարկի այն:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....