Ռուսաստանի հետ նման լեզվով պետք չէ խոսել․ Լավրով
Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ կոալիցիա ստեղծելու մտադրությունը խոսում է սեփական ունակությունները ցուցադրելու մասին, Ռուսաստանի հետ նման լեզվով խոսել պետք չէ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտարարել Է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Կոալիցիան, ըստ երևույթի, ձգտում է սեփական ունակությունները որոշելու և ցուցադրելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ չլսելով և ընդհանրապես անտեսելով ուրիշների կարծիքները։ Դա կապված է նացիստական հայացքների, նացիստական սովորությունների հետ, բայց Ռուսաստանի հետ նման լեզվով խոսել պետք չէ», - ասել է նա ։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն տեսնում է, թե ինչպես է Մակրոնը, Սթարմերը, այժմ նաև Մերցը՝ կանցլերի պաշտոնը ստանձնելու նախօրեին, բացահայտ ռազմատենչ, թշնամական կարգախոսներ բղավում, սպառնում Ռուսաստանի Դաշնությանը:
«Ես չեմ կարծում, որ դա արտացոլում է ֆրանսիացի, գերմանացի ժողովուրդների դիրքորոշումը ևս մեկ անգամ կրկնեմ՝ մեր նյարդերն ամուր են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած խնդիր։ Բայց, իհարկե, մենք քաղաքավարի մարդիկ ենք և տարրական պարկեշտություններ ենք ակնկալում նրանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կդիմեն մեզ», - ընդգծել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....