Փաստորեն, Պուտինը լիովին չի վերահսկում իր բանակը․ Զելենսկի
Ռուսական բանակն այսօր առավոտյան իր ամենաակտիվ գործողություններն է իրականացնում Պոկրովսկի և Սեվերսկի ուղղություններով։ Ռուսական ծանր զինատեսակների կիրառումը ռազմաճակատի այս և որոշ այլ հատվածներում շարունակվում է։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան հայտարարեց Ռուսաստանին ի պատասխան իր գործողությունների հայելային բնույթի մասին, առավոտյան ժամը 10-ից սկսած ավելացել են ռուսական հարձակումները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, կրկնակի ավելացել է ռուսական բանակի կողմից»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ 00:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում արդեն տեղի է ունեցել 26 ռուսական գրոհային գործողություն:
«Մենք արձանագրում ենք Ռուսաստանի կողմից Զատկի ողջ ընթացքում լիակատար լռության իրենց խոստման յուրաքանչյուր խախտում և պատրաստ ենք համապատասխան տեղեկատվություն տրամադրել մեր գործընկերներին։ Փաստորեն, կա՛մ Պուտինը լիովին չի վերահսկում իր բանակը, կա՛մ իրավիճակը վկայում է այն մասին, որ նրանք Ռուսաստանում պատերազմին վերջ տալու իրական շարժման նպատակ չունեն, և նրանց միայն լրատվամիջոցներում շահավետ PR (հեղինակություն) է պետք։ Լավ է, որ օդային հարձակումներ չեն եղել։
Շնորհակալություն բոլոր լրատվամիջոցներին, փոդքասթերներին, բլոգերներին, բոլորին, ովքեր տարածում են ճշմարտությունը կատարվածի մասին: Արժե հեռարձակել ոչ թե Մոսկվայի ծառայությունները, այլ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որ իսկապես գնա ամբողջական հրադադարի և Զատիկից հետո առնվազն 30 օր պահպանի այն՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....