
Ապացուցվեց, թե ով է պատերազմի միակ աղբյուրը․ Զելենսկի

Ուկրաինական բանակը գործում է և հետագայում գործելու է բացարձակապես հայելային։ Այս Զատիկը միանշանակ ապացուցեց, որ պատերազմի միակ աղբյուրը և դրա ձգձգման պատճառը Ռուսաստանն է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ցավոք, պահպանվում է ռուսների կողմից ծանր սպառազինության օգտագործման ավելացման միտումը։ Օրվա սկզբից մինչև ժամը 16։00-ն ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 46 ռուսական գրոհային գործողություն տարբեր ուղղություններով, 901 հրետակոծություն, որից 448-ը՝ ծանր սպառազինությունից։ Տորեցկի ուղղությամբ մեր զինվորները, ցավոք, ընկան։ Ունենք զոհեր և վիավորներ, տուժել են խաղաղ բնակիչներ։ Ռուսաստանը ապացուցեց, որ խաղաղություն չի ուզում։
Մենք պատրաստ ենք շարժվել դեպի խաղաղություն և լիակատար, ազնիվ հրադադարի, որը կարող է տևել առնվազն 30 օր, բայց Ռուսաստանի պատասխանն այդ հարցին դեռ չկա։ Իրավիճակը ռազմաճակատում ցույց է տալիս, որ պետք է ճնշում գործադրել Մոսկվայի վրա և իրականացնել օկուպացիոն զորախմբի գործողությունների վերահսկողություն, որպեսզի լռությունը տիրի»,- գրել է Զելենսկին։