Ուիթքոֆի ծրագիրը անվտանգություն չի խոստանում Ուկրաինային
Պատերազմի ավարտի Ուիթքոֆի ծրագիրը, որը ներկայացվել է եվրոպացիներին Փարիզում, ներառում է բազմաթիվ զիջումներ Մոսկվային և անվտանգության երաշխիքներ չի պարունակում Ուկրաինային: Այս մասին գրել է Washington Post-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, Ուիթքոֆը ուկրաինացի և եվրոպացի առաջնորդներին ներկայացրել է բանակցային բազան, որը մշակվել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Այն ներառում էր անվտանգության հարցերում Մոսկվային այնքան զիջումներ, որ ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները հրաժարվեցին:
Խոչընդոտը կարող է լինել այն, որ ծրագիրը, կարծես, չի ներառում անվտանգության երաշխիքներ, որոնք աջակցում են ԱՄՆ-ը։ Փոխարենը, Ուկրաինան, ըստ երևույթին, բախտի քմահաճույքին է թողվելու եվրոպական երկրների օգնությամբ:
Նշված է, որ Մոսկվան չի ցանկանում որևէ փոխզիջման գնալ:
Նշենք՝ ԱՄՆ Պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայում պատերազմը: Մարկո Ռուբիոն Մարկ Ռյուտեին տեղեկացրել է հակամարտության կարգավորման առաջարկների մասին, որոնք Վաշինգտոնն ավելի վաղ ներկայացրել է Կիևին և Մոսկվային:
«Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները հուսով են, որ առաջարկը կընդունվի և Ուկրաինայում կայուն խաղաղություն կհաստատվի», - նշել է Ռուբիոն:
Պետքարտուղարը կրկնել է Թրամփի խոսքերը՝ եթե շուտով խաղաղության հեռանկար չնշմարվի, Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդական ջանքերից։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին: «Տիկին Սահակյան, Բաքվու...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...