Դա կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ
Ուկրաինայի հետ մշակվող բնական պաշարների վերաբերյալ գործարքը որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։
«Դա առանձին գործընթաց է։ Դա հրադադարի բանակցությունների մաս չէ և որևէ տարր չէ՝ ուղղված այդ աղետը դադարեցնելուն։ Դա այն է, ինչ կարևոր է Ուկրաինայի համար։ Եվ, իհարկե, դա տնտեսական գործընկերության հարց է»,- ասել է նա։
Նշենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բնական ռեսուրսներին վերաբերող գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Ըստ նրա՝ գործարքի մանրամասները դեռ մշակման փուլում են։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամ...